Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ճարպակալման ամենամեծ վտանգը. գիտնականներ. 1in.am

Ճարպակալման ամենամեծ վտանգը. գիտնականներ. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի Մոլեկուլյար բժշկության ինստիտուտի գիտնականները՝ Տարու Տուկիայնենի գլխավորությամբ, պարզել են, որ ճարպակալումը հանգեցնում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներում գեների ակտիվացման փոփոխությունների՝ առաջացնելով համակարգային բորբոքում հիշեցնող իրավիճակ:

Հետազոտողները վերցրել են առողջ և ճարպակալումից տառապող մարդկանց 44 տիպի հյուսվածքների նմուշներ՝ ներառյալ ուղեղի ու ներքին օրգանների բջիջները, փորձելով փոխադարձ կապ գտնել գեների էքսպրեսիայի ու մարմնի քաշի ինդեքսի միջև:

Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալման դեպքում բոլոր տիպի հյուսվածքներում նկատվում են փոփոխություններ գեներում: Հետազոտողները հայտարարում են՝ իրենց բացահայտումն ապացուցում է, որ մարմնի քաշի ախտաբանական աճը համակարգային հիվանդություն է, որն իրենում ներառում է քրոնիկ բորբոքում:

Գիտնականները նաև հայտարարել են, որ ավելորդ քաշը ծանրաբեռնում է մարսողական համակարգը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. metronews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ